Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախաարրությունը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Միրզոյանը Վաշինգտոնում է գտնվելու հուլիսի 9-10-ը, որտեղ մասնացելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձաչափով միջոցառմանը կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Հաղորդվում էր նաեւ, որ նախարար նունենալու է երկկող հանդիպումներ։
Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնեց Բայրամովի Վաշինգտոն ուղեւորվելու եւ երկկողմ հանդիպումներ ունենալու մասին։
Միեւնույն ժամանակ ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չէին հաղորդել Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին։