Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բարձր պատրաստության վիճակի են բերվել, երբ հուլիսի սկզբին Սպիտակ տունը հետախուզական տվյալներ է ստացել այն մասին, որ «Ռուսաստանի կողմից աջակցվող անձիք» դիտարկում են ԱՄՆ ռազմական անձնակազմի օբյեկտների դեմ դիվերսիա իրականացնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի նարձրաստիճան աղբյուրներից ստացած տեղեկատվությանը:
Լրատվականի աղբյուրները նշում են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան հետախուզության ստացած տվյալներից ենթադրվում են, որ Ռուսաստանը ամերիկյան բազաները զինվորական անձնակազմը դիտարկում է որպես իր ենթակա պրոքսի ուժերի հարձակումների թիրախ:
Նշվում է, որ այդ հարձակումները պետք է նմանվեն այն դիվերսիաներին, որոնք ծրագրված էին իրականցնել Եվրոպայում։ CNN-ը հիշեցնում է, որ Գերմանիայում ապրիլին Ռուսաստանի Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ էին ձերբակալվել՝ դիվերսիա նախապատրաստելու ռուսական հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով։
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ դաշինքը «զգալիորեն մեծացրել է» Եվրոպայում Ռուսաստանի դիվերսիոն արշավի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը, որը վերջին ամիսներին, ըստ CNN-ի, «արմուտքում ընտրությունների ֆոնին գնալով ավելի ագրեսիվ է դարձել»։
ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանություններից, սակայն մամուլի քարտուղար Դեն Դեյը նշել է, որ մարտական պատրաստվածության բարձրացումը պայմանավորված է ոչ թե մեկ սպառնալիքով, այլ մի քանի գործոնների համադրությունով:
Հուլիսի 1-ին CNN-ը ABC News-ը հայտնել էին, որ Եվրոպայում տեղակայված ԱՄՆ մի քանի ռազմաբազաներ բարձր մարտական պատրաստության վիճակի էին բերվել, դրանց անվտանգության մակարդակը հինգից բարձրացվել էր երկրորդ՝ ահաբեկչական հարձակումների վտանգի պատճառով: Ռումինիայում Բուլղարիայում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նա Իտալիայում գտնվող «Ավիանո» ավիաբազան նույնպես ստացել էին պաշտպանության մակարդակը բարձրացնելու հրահանգներ։
The New York Times-ն էլ գրել էր, որ ռուսական հետախուզական ծառայությունները վերջին շրջանում էլ ավելի շատ են «փոքր դիվերսիոն գործողություններ» իրականացնում Եվրոպայում՝ ուղղված Ուկրաինային աջակցության հանդեպ հասրակական դժգոհության տեսք ստեղծելուն։