Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը։
Նշվում է քննարկվել են անեւ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության տարբեր ասպեկտներ, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն եւ մարդասիրական ականազերծումը: