Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսպր՝ հուլիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ Պապիկյանն ու Կամմելին քննարկել են Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը եւ այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:
Բացի այս կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը: