Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Կապանում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
«Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության տեքստում։
Դեսպանի այցը հաջորդում է նախօրեին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը։
Բլինկենը հանդիպման ընթացքում նշել էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր աշխատանք են կատարել բանակցությունների եւ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ: