Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS X խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ համադրում է երկխոսությունը, համագործակցությունը եւ համերաշխությունը։ Սա վերաբերում է երկկողմ հարաբերություններին եւ միջազգային հարթակներում իրականացվող գործունեությանը։ Մասնավորապես, դա վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը։ Ադրբեջանն արդեն հայտնել է ԲՐԻԿՍ-ին միանալու իր ցանկությունը»,-ասել է Գաֆարովան։ Նրա կարծիքով, այդ նպատակին հասնելու համար կնպաստի խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացումը։ Գաֆարովայի կարծիքով, այդ նպատակին հասնելու համար նպաստող հանգամանք կարող է դառնալ խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացումը։
Միլլի Մեջլիսի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական վեհաժողովը կվերածվի համագործակցության արդյունավետ հարթակի։