Ուկրաինական օպերատիվ-ռազմավարական «Խորտիցա» խմբի խոսնակ Նազար Վոլոշինը հեռուստամարաթոնում հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը գրավելու փորձերը։ Նրա խոսքերով այժմ քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։
Ռուսական բանակը արդեն երկու շաբաթ է ինչ շարունակում է Տորեցկը վերահսկողության տակ վերցնելու փորձերը։
«Թշնամին չափազանց ակտիվորեն է կիրառում ավիացիան այս բնակեցված տարածքի դեմ։ Կիրառում է կառավարվող ավիառումբեր, ինչպես նաեւ չկառավարվող օդային հրթիռներ։ Անցած 24 ժամվա ընթացքում այդ ուղղությամբ, ներառյալ Տորեցկի շրջանը, հակառակորդը 200-ից ավելի հարձակում է իրականացրել տարբեր տեսակի զինատեսակներից»,-ասել է Վոլոշինը։
Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Տորեցկի ուղղությամբ ռուսական զորքերը 24 հարձակում են իրականացրել Սեվերնի, Նյու Յորք, Տորեցկ եւ Դելիեւկա բնակավայրերի ուղղությամբ։