Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը այսօր՝ հուլիսի 15-ին հրաժարական է տվել։ Նրա թեկնածությունը ավելի վաղ առաջադրվել էր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնի համար, որը դեռեւս իրականացնում է Ջոզեպ Բորելը։
Թեկնածությունը դեռ պետք է հաստատի Եվրախորհրդարանը, սակայն կոալիցիան, որը կձեւավորի Եվրահանձնաժողովի նոր կազմը, դեռ պետք է ունենա ձայների անհրաժեշտ մեծամասնություն։
Մինչեւ նախարարների նոր կաբինետի ձեւավորումը Կալլասը կշարունակի մնալ Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար։
Սպասվում է, որ Էստոնիայում իշխող կոալիցիայի կազմը չի փոխվի, եւ լիբերալ Բարեփոխումների կուսակցությունը, որը ներկայացնում է Կալլասը, վարչապետի թեկնածու կառաջադրի։ Ըստ ամենայնի, դա կլինի Քրիստեն Միխալը, ով ներկայումս զբաղեցնում է կլիմայի հարցերով նախարարի պաշտոնը:
Կալլասը Էստոնիայի վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականից։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովին որոշել էին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պահպանել Ուրսուլա Ֆոն դեր Լայենի թեկնածությունը։ Գագաթնաժողովի մասնակից ղեկավարները ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնի համար հաստատել էին Կալլասի, իսկ Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնի համար՝ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոշտաի թեկնածությունը։