ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման մասին հարցին նշել է, որ կողմերը զգալի առաջաընթաց են գրացել եւ երկար ճանապարհ են անցել։ Նրա խոսքերով ԱՄՆ-ն այս հարցում շարունակում է աջակցել կողմերին։
«Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ եւ դժվար փոխզիջումներ, եւ այս պատճառով այն ամենը ինչ կարող ենք անել, դա վերջնական տարաձայնությունները լուծելուն եւ համաձայնության հասնելուն նրանց մղելն է»,-ասել է Միլլերը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա երկու երկների եւ տարածաշրջանի համար, որը կարող է խաղաղություն եւ անվտանգություն բերել։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր Բլինկեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հանդիպումից հետո Պետդեպարտամենտը տարածեց Բլինկենի բացման խոսքը, որտեղ նա նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Միեւնույն ժամանակ կողմերից որեւէ մեկը եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված հստակ պայմանավորվածության կամ արդյունքների մասին որեւէ հայտարարություն չի տարածել։