ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ Բայդենը «մի քանի անգամ պատվաստվել է» եւ այժմ ունի Covid-ի «թեթեւ ախտանիշներ»։
«Նա կվերադառնա Դելավեր, որտեղ կմեկուսանա եւ այդ ընթացքում կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բայդենի բժիշկ Քեւին Օ’Քոնորն էլ հայտնել է, որ նախագահը ունի քթի արտադրություն եւ հազ։ Ըստ բժշկի նախագահը իրեն լավ է զգացել օրվա առաջին կեսին, սակայն հաջորդիվ՝ նրա ինքնազգացողության վատթարացումից հետո, որոշվել է Covid 19-ի թեստ անցկացնել, որի արդյուքն էլ եղել է դրական։ Նա այժմ ընդունում է Paxlovid դեղամիջոցը։
«Այսօր կեսօրից հետո ես դրական կորոնավիրուսի դրական թեստ տվեցի, բայց ինձ լավ եմ զգում եւ շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար», — գրել է Բայդենը X-ի իր էջում:
81-ամյա Բայդենը չորեքշաբթի Լաս Վեգասում մասնակցել է նախընտրական քարոզարշավի միջոցառմանը: Սպասվում էր, որ այսօր երեկոյան նա հանդես էր գալու ելույթով, ինչը արդեն չեղարկվել է։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ առաջատար քաղաքական գործիչներ եւ այս կուսակցության համակիրներ Ջո Բայդենին կոչ են անում դուրս գալ նախագահական ընտրություններից։ Նրանց կարծիքով գործող նախագահի վիճակը թույլ չի տա նրան հաջողությամբ պայքարել Դոնալդ Թրամփի դեմ, իսկ հաղթանակի դեպքում եւս չորս տարի արդյունավետ աշխատել։
Բայդենը դեռեւս հրաժարվում է հանել իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններից։