ԱՄՆ դաշնակիցները անձամբ պետք է պատասխանատվություն կրեն սեփական անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը՝ չորեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Միլուոկիում Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ժամանակ։
Նա իր ելույթում նշել է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ապա «դաշնակիցները կկրեն ողջ աշխարհում խաղաղության պահպանման բեռը»։
«Այլեւս ոչ մի անվճար երթեւեկություն [ԱՄՆ դաշնակից] երկրների համար», — նշել է Վենսը:
Նա նաեւ հայտարարել է, որ Թրամփի օրոք ԱՄՆ ռզմական ուժ կկիրառի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Մեր երեխաներին պատերազմ կուղարկենք միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ լինի։ ԱՄՆ նախագահ Թրամփը դա ցույց տվեց «Իսլամական պետության» ոչնչացմամբ եւ շատ այլ գործողություններով, որ երբ մենք հարվածում ենք, ապա հարվածում ենք ուժգին»,-ասել է Վենսը։
Հուլիսի 15-ին Միլուոկիում մեկնարկել է Հանրապետական կուսակցության համագումարը, որի բացման օրը պատվիրակները Թրամփին առաջադրեցին որպես կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, իսկ սենատոր Վենսին որպես փոխնախագահի թեկնածու։