Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի երկրորդ ժամկետի համար առաջադրված թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր նոր քաղաքական ծրագրում խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության։ Այս մասին ավում է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված նրա ծրագրի տեքստում։
«Առաջիկա հինգ տարիների մեր աշխատանքը կենտրոնացած է լինելու իսկական եվրոպական պաշտպանական միության կառուցման վրա։ Անդամ պետությունները միշտ պատասխանատվություն են կրելու իրենց բանակների համար՝ սկսած դոկտրինից մինչեւ տեղակայում, սակայն Եվրոպան շատ բան կարող է անել՝ աջակցելու եւ համակարգելու ջանքերը պաշտպանական դյունաբերական բազայի, նորարարության եւ միասնական շուկայի ամրապնդմանն համար»,-ասվում է ծրագրի մեջ:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր ծրագրում նաեւ նշում է, որ իր վերոգրյալ ծրագրերը համաեվրոպական ուղղով տանելու համար կնշանակի պաշտպանության հարցերով հանձնակատար ով սերտորեն կհամագործակցի բարձր ներկայացուցչի հետ։
Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին նաեւ կոչ է անում հաստատել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում հաստատել իր թեկնածությունը երկրորդ ժամկետով, որպեսզի կառուցվի «ամուր Եվրոպա՝ պատրաստ ցանկացած մարտահրավերի»։
Եվրահանձնաժողովի ներկա ղեկավաը նաեւ խոստացել է ստեղծել Եվրոպական պաշտպանության հիմնադրամ։ «Մենք կստեղծենք Պաշտպանության եվրոպական հիմնադրամ՝ ներդնելով առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաները ծովային, ցամաքային, օդային, տիեզերական եւ կիբեր տիրույթներում», — ասվում է փաստաթղթում։
Բացի այս ծրագրում նաեւ նշվում է, որ մյուս խնդիրներից է պաշտպանական արդյունաբերության մեջ ավելի շատ ներդրումներ կատարելը։ «Մենք կուժեղացնենք Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագիրը՝ խրախուսելու ընդհանուր գնումները՝ լուծելու ԵՄ կարողությունների ամենակարևոր բացերը»,-ասվում է Ֆոն դեր Լայենի ծրագրում: