Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Մարագոսի խնդրանքով Պապիկյանը նաեւ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։