Եվրախորհրդարանը (ԵԽ) Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում երկրորդ ժամկետով Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում ընտրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Նրա թեկնածությանը Եվրախորհրդարանի 720 պատգամավորից կողմ է քվեարկել 401-ը։ Հաղթանակի համար անհրաժեշտ էր 361 ձայն։
Եվրահանձնաժողովի ղեկավարի նոր ծրագիրը զգալիորեն տարբերվում է նախորդից. նա խոստանում է կրճատել բյուրոկրատիան եւ ներգրավել նոր ներդրումներ, ինչպես նաեւ շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, քվեարկությունը որոշիչ էր։ Աայն պետք է որոշեր, թե արդյո՞ք շարունակականությունը կպահպանվի Եվրամիության հիմնական ինստիտուտում այն ժամանակ, երբ դաշինքը պետք է արձագանքի արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերներին, ներառյալ դաշինքի գրեթե բոլոր 27 երկրներում ծայրահեղ աջ կուսակցությունների եւ եվրոսկեպտիկների աճող դերակատարմանը։
Քանի որ քվեարկությունը գաղտնի է եղել, հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես են բաշխվել նրա թեկնածության կողմ եւ դեմ ձայները։ Ֆոն դեր Լեյենին աջակցում էին Եվրախորհրդարանի կենտրոնամետ խմբերը, սակայն, հավանաբար, ոչ բոլորն են կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Մինչ քվերակությունը Եվրախորհրդարանում ընթացող գործընթացները հստակ էին դարձրել, որ կենտրոնամետների ձայները նրան ոչ մի դեպքում չէին կաորղ բավականացնել։ Հենց այս պատճառով իր քարոզարշավի ընթացքում ֆոն դեր Լեյենը ակտիվորեն սիրաշահում էր նաեւ եվրոպական պահպանողականներին, ռեֆորմիստներին (ECR) եւ Կանաչներին: Արդյուքնում նրանցից ոմանք համաձայնվել էին որոշակի վերապահումներով աջակցել նարան։