Բաքվում Ֆրանսիայից անկախություն պահանջող շուրջ 14 միավորումներ ստորագրել են այսպես կոչված «Միջազգային ազատագրական ճակատ» ստեղծելու մասին հռչակագիր։
Փատաթուղթը ստորագրվել է Կորսիկայի, Մելանեզիայի, Պոլինեզիայի, Կարիբյան եւ Անտիլյան կղզեխմբերի տարածքներում գործող 15 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։ Դրանում որպես գործունեության նպատակ հռչակված է «Ֆրանսիայի գաղութային ռեժիմի դեմ պայքարի համար սերտ համագործակցության զարգացումը»։
Նշենք, որ նախորդ տարի ստեղծվել էր այսպես կոչված «Բաքվի նախաձեռնողական խումբը», որին կրկին մասնակցում էին Կորսիկայի եւ Ֆրանսիայի խաղաղօվկիանոսյան անդրծովյան տարածքների անջատողական ուժերը։
2024 թվականի մայիսին Խաղաղ Օվկիանոսում գտնվող ֆրանսիական անդրծովյան տարածք Նոր Կալեդոնիայում անջատողականների զանգվածային բողոքների ու անկարգությունների մեկնարկից հետո Փարիզը հայտարարեց, որ Ադրբեջանը դրանց կազմակերպման գործում ուղիղ դերակատարում է ունեցել։