Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տելեգրամյան ալիքում հրապարավկել է Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ նրա հնչեցրած ելույթից մի հատված։ Դրանում նա խոսում է Ռուսաստանի հեռավոր թիրախների վրա Արեւմուտքի մատակարարած զենքերով հարվածելու թույլտվության շուրջ։
«Որքան քիչ լինեն արդյունավետ զենքի կիրառման սահմանափակումները, այնքան Ռուսաստանը ավելի ակտիվորեն կձգտի խաղաղության։ Ռազմական օդանավակայաններ, որտեղից ռումբերով բեռնված կործանիչները օդ են բարձրանում եւ ուղղվում մեր քաղաքների դեմ, ռուսական հրթիռների արձակման կայաններ․․․, այս ամենը պետք է ոչնչացվի»,-ասել է Զելենսկին ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, նման հարվածները «կնվազեցնեն պատերազմը շարունակելու Ռուսաստանի հնարավորությունները»։
«Հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը «պետական ինքնիշխանության կրողներ» չեն, ուստի դրանք ոչնչացնելու համար անհրաժեշտ է կոլեկտիվ կամք, ինչպես դա իրանական հրթիռների եւ անօդաչուների դեպքում էր։ Դիմում եմ բոլոր ղեկավարներին, ովքեր կարող են նպաստել անհրաժեշտ քաջության դրսեւորմանը։ Այս քայլերը պետք է արվեն»,-ասել է Ուկրաինայի նախագահը։