Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարում է օլիմպիական զինադադարի սկզբի մասին։ Այս մասին ասյվում է Կոմիտեի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Օլիմպիական զինադադարի մասին հայտարարվում է օլիմպիական խաղերից յոթ օրառաջ, իսկ դրա ավարտի մասին՝ խաղերի ավարտից յոթ օր հետո։
«Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերը, որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցության համար, հզոր հիշեցում կլինի, որ մենք բոլորս կարող ենք միասին հավաքվել խաղաղությամբ»,-ասվում է գրառման մեջ։
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 11-ը։