ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի կողմնակիցները գաղտնի կերպով պատրաստվում են ապահովել նրա առաջադրումը որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, եթե պետության գործող նախագահ Ջո Բայդենը հրաժարվի մասնակցել նոյեմբերի սպասվող ընտրություններին։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով հարցին ծանոթ հինգ աղբյուրներից ստացած տեղեկություններին։
Նրանց խոսքով, «ոչ պաշտոնական արշավը» նախաձեռնել է ոչ թե անձամբ Հարրիսը կամ նրա թիմը, այլ նրա ապարատի նախկին աշխատակիցները, սեւամորթ կոնգրեսականների խումբը, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներն ու «հնին դաշնակիցները»:
Աղբյուրներից մեկի համաձայն, Հարրիսին աջակցող անձիք «լուռ ջանքեր են գործադրում»՝ ճիշտ ժամանակին կուսակիցների ուշադրությունը նրա վրա հրավիրելու համար: Եթե Բայդենը դուրս գա ընտրապայքարից, Հարիսի համակիրները մտադիր են Դեմոկրատական կուսակցության առաջնորդներին համոզել, որ հենց նա ընտրվի, որպես գործող նախագահի լավագույն փոխարինող առաջիկա ընտրություններում։
Միեւնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ «արշավը» բարդանում է քանի, որ փոխնախագահի դաշնակիցները պետք է այն իրականացնեն կարճ ժամանակում, ինչպես նաեւ Հարիսի համար ստեղծեն նախագահի թեկնածուին հարիր կենսագրություն, որօեսզի ցույց նրա ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ ունեցած զգալի փորձը։ Չնայած այս ամենին Հարիսի համակիրներն ընդունում են, որ դեմոկրատ առաջնորդները կասկածով են վերաբերվում Դոնալդ Թրամփին նկատմամբ նախագահական ընտրություններում նրա հաղթելու հավանականությանը։
Պարբերականը նաեւ հայտնում է, որ Հարիսի դաշնակիցները ձգտում են ստանալ Դեմոկրատական կուսակցության հովանավորների աջակցությունը՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումն ապահովելու համար, եթե նա առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ Politico-ի մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ որոշակի կանանց քաղաքական կազմակերպություն սկսել է երկխոսություն վարել իր հովանավորների հետ՝ Հարիսին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Politico-ն նշում է, որ այս տեղեկատվությունը կրում է խիստ գաղտնի բնույթ, քանի որ Հարիսը հավակնում է Բայդենի թիմում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին, եւ դեմոկրատների միջեւ չկա միասնություն ԱՄՆ ներկայիս նախագահի նախընտրական արշավի ապագայի վերաբերյալ։