Հայաստանը ողջունում է ԵՄ արտգործնախարարների մակարդակով վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ կայացրած որոշումը։ ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշվում է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից որոշումը կայացվել է քիչ առաջ։
«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման եւ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ»,-ասել է Միրզոյանը։
Նախարարի խոսքերով սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարեւոր հանգրվան է, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սկզբունքների, ինչպես նաեւ կայունության, խաղաղության եւ բարեկեցության տեսլականի վրա։