ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարողացել է ապահովել բավարար թվով պատվիրակների աջակցությունը, ովքեր կքվեարկեն Դեմոկրատական կուսակցությունից նրան որպես պետության ղեկավարի թեկնածու առաջադրելու օգտին, այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության հաշվարկների համաձայն՝ հուլիսի 22-ի երեկոյան Հարրիսը ստացել է 2668 պատվիրակի աջակցություն՝ առաջադրման համար անհրաժեշտ 1976-ի փոխարեն։
Տեղեկությունը, որ Հարիսը բավարար աջակցություն ունի դեմոկրատներից, հաստատում է նաեւ CNN-ը, որն իր հաշվարկները իրականացրել է պատվիրակների հրապարակային հայտարարությունների, նրանց հետ զրույցների եւ սեփական աղբյուրների տեղեկատվության հիման վրա։
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտարարել է, որ կուսակցությունը նախագահի թեկնածու կընտրի մինչեւ օգոստոսի 7-ը:
Հուլիսի 21-ին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա նաեւ հայտարարեց փոխնախագահ Հարիսի թեկնածությունը դիտարկելու եւ իր աջակցության մասին։