Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն եւ Սամիր Շարիֆովը քննարկել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող դրությունը։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի եւ Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ եւ միջազգային թեմաներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում։ՌԴ ԱԳ նախարարությունը նաեւ հայտնում է, որ Հանդիպումն անցել է «ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն համահունչ ավանդական բարեկամական եւ վստահության մթնոլորտում»։