Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) եւ բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին դիտարկեց «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության տեքստում եւ ավելացվում, որ զորավարժությունը կտեւի մինչեւ հուլիսի 24-ը։