Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ։
Հակաթուրքականությունը մեր փողոցներում
-Հիմա ես՝ խեղճ մշեցիս, չեմ հրաժարվում, եթե դադարեմ հակաթուրքական լինել, դրանից խաղաղություն կլինի՞։ Չհիշեմ ցեղասպանության մասին։ Ասեմ, լավ։
Մի քիչ ես սրեմ ձեր հարցը։ Դուք հակաթուրքականություն որտե՞ղ եք տեսնում մեր փողոցներում։ Ասենք թուրքական Վայկիկի խանութները մեր բոլոր փոքր, միջին քաղաքներում գոյություն ունեն։ Մտեք մեր շուկաներ, թուրքական ապրանքներ, թուրքական ապրանքների շրջանառությունը կտեսնեք։ Թուրքական սերիալների վրա են նստած մեր ուսանողները։ Ես ուսանողներ ունեմ, որ թուրքական «Փառապանծ դարն» են նայում եւ հիացած են։ Ուզում եմ ասեմ, էդ թուրքականությունն էլ մի քիչ էսպես ուռճացված թեզ է, որը մեր մեջ շատ դեպքերում օգտագործվում է։
Խեղճ մշեցին եղել է, չէ՞
Սովորական ուսուցիչը, որ մտնում է լսարան, ինքը ունի չափորոշիչ, որին պարտավոր է հետեւել եւ ինքն ունի վերնագիր եւ ունի նաեւ մեր վարչապետի կոչերը։ Վիսոցկին էր, չէ՞, ասում՝ ընկեր Ստալին դուք մեծ գիտնական եք։ Մի հատ երգ ունի, չէ՞։ Товарищ Сталин, вы большой ученный։ Այսինքն հիմա հղում կատարի՞ մեր վարչապետին սովորական դպրոցական ուսուցիչը, թե՞ նայի չափորոշիչներին։ Ստեղ էլ ա խնդիր։ Չգիտեմ․․․
-Այնուամենայնիվ, մոտիվացիան, համատեքստը էս ա։ Ունենք խեղճ մշեցու ցեղասպանված, թշվառ կերպար, որը փոխարինում ենք պետություն ունեցող քաղաքական ազգի կերպարով։
Հա, բայց եղել ա, չէ՞, խեղճ մշեցին, ցեղասպանություն եղել ա չէ՞։