Սենատոր Բոբ Մենենդեսը դատարանի կողմից կաշառակերության եւ Եգիպտոսի կառավարության օգտին լրտեսություն կատարելու համար մեղավոր ճանաչվելուց հետո հրաժարական է ներկայացրել։
«Ես կհրաժարվեմ Նյու Ջերսիից Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին աշխատանքային օրվա ավարտից հետո։ Թեեւ ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների վճիռը, մինչեւ վերջ՝ ներառյալ Գերագույն դատարան, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատեւ գործընթացի մեջ, որը կշեղի նրան իր կարեւոր աշխատանքից»,-մեջբերում է Մենենդեսի նամակը Reuters գործակալությունը:
Reuters-ի փոխանցմամբ սենատորը հրաժարականի մասին որոշումը կայացրել է նաեւ նաեւ կուսակից դեմոկրատների ճնշումների ֆոնին։
Մենենդեսին փոխարինող կնշանակի Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մրֆին, ով նահանգը Սենատում ներկայացրել էր 2006 թվականից եւ ծառայել է որպես ազդեցիկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ մինչ նախորդ տարի կրկին դատական գործընթացներից հետո այդ պաշտոնից հեռանալը:
Նահանգապետը հայտարարել է, որ ստացել է Մենենդեսի հրաժարականի նամակը, սակայն դեռ չի վճռել, թե երբ կնշանակի նրա ժամանակավոր փոխարինողին։
Հայամետ համարվող 70 ամյա սենատորին Մանհետնի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր 16 հոդվածներով՝ այդ թվում հազարավոր դոլարի կաշառք ստանալուց մինչեւ արդարադատության խոչընդոտում, օտար պետության շահերի օգտին լրտեսություն։ Դտական բոլոր գործընթացների ժամանակ Մենենդեսը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ ոչ մի կետով։