Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկում են վերաթարմացնել հարաբերությունները եւ ակնկալում են Վաշինգտոնից տեսնել քայլեր։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ցանկանում ենք մեր ամերիկացի գործընկերներին առաջարկել այլ օրակարգ, ինչը նշանակում է վերաթարմացում։ Հայտնի է, թե որքան է վատացել այդ հարաբերությունները վերջին երեք-չորս տարիների ընթացքում: Այս ֆոնին վրաց-ամերիկյան հարաբերությունները վերաթարմացման կարիք ունեն» ,-հայտարարել է Կոբախիձեն եւ նշել, որ Թբիլիսին ԱՄՆ-ից այս ուղղությամբ պրագմատիկ որոշումների հույս ունի։
Ըստ Վրաստանի վարչապետի, հարաբերությունները վերագործարկելու համար նախ անհրաժեշտ է արդար մոտեցում։ Նրա խոսքերով Վրաստանը դրա համար կձեռնարկի առավելագույն քանակությամբ անհրաժեշտ քայլեր։ Գլխավորն այն է, որ նման քայլերի դիմի նաեւ Վաշինգտոնը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն նախորդ շաբաթ հայտարարեց անորոշ ժամկետով 2024 թվականի ամռանը Վրաստանի հետ նախատեսված Noble Partner համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին՝ պատճառաբանելով ռազմավարական հարաբերությունների վերանայումը։
Պենտագոնը զորավարժությունները հետաձգելու որոշումը հիմնավորել է նրանով, որ վրացական իշխանությունները ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին՝ ռազմավարական գործընկերներին, մեղադրել են Ուկրաինայում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար «երկրորդ ճակատ» բացելու փորձերի մեջ։