Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ՝ Մոսկվան բազմիցս է ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը։ Պատրաստ է, ինչպես միշտ է ընդգծվել, անել դա նաեւ ապագայում։ Մենք երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն՝ իրենց նախընտրած երկկողմ ձեւաչափով»,-ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կողմերի միջեւ հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում է տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։
Նրա խոսքերով Մոսկվան պարտավորվել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ նման օգնության ծավալներն ու ձեւերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։