Եվրամիությունը նախատեսում է մոտ 10 մլն եվրո հատկացնել Հայաստանի զինված ուժերին բացառապես Հարավային Կովկասն ապակայունացնող աշխարհաքաղաքական նպատակների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպիոսվ նա մեկնաբանել է հուլիսի 22-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները եւ ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար 10 մլն եվրո հատկացնելու մասնին հայտարարությունը:
«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետեւում, իհարկե, կան ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկները՝ իր կործանարար ազդեցությունը տարածելու այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում»,-ասել է Զախարովան։
Նրա որպես օրինակ բերել է Ուկրաինան՝ նշելով, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամը խաղաղության եւ կայունության համար չէ, այլ պատարզմի համար է։