Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում եւ այլ վայրերում։ Այս մասին ռուսական TACC-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում եւ այլ վայրերում»,- ասել է Հաջիզադեն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների համար։