Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ 2026 թվականից Գերմանիայի տարածքում ամերիկյան հրթիռների տեղակայումը զսպող գործոն է։ Նրա խոսքով, ամերիկյան հրթիռների տեղակայումը կանխելու համար Ռուսաստանը պետք է վերջ տա Ուկրաինայում ընթացող պատերազմին։
«Առաջին բանը, որ Ռուսաստանը պետք է անի, դա Ուկրաինայի դեմ սարսափելի ագրեսիվ պատերազմը դադարեցնելն է եւ ամբողջ երկիրը նվաճելու փորձերից հրաժարվելն է»,- ասել է Շոլցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միեւնույն ժամանակ, կանցլերը պնդում է, որ Գերմանիայում ամերիկյան հրթիռներ տեղակայելու որոշումը կայացվել է, որպեսզի Գերմանիան հարձակման չենթարկվի եւ «պատերազմ չլինի»։
«Մեզ նաեւ զսպող միջոցներ են պետք, քան այն, ինչ մենք արդեն ունենք, ինչպիսիք են թեւավոր հրթիռները, ինչպես նաեւ սովորական մեծ հեռահարության զենքերը»,-ասել է Շոլցը։
Միեւնույն ժամանակ Շոլցը նշել է, որ անհեթեթ է համարում Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) միջուկային զենքով զինելու գաղափարը։
Նենք, որ հուլիսի 10-ին Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները 2026 թվականին կսկսի Գերմանիայում տեղակայել նոր կրակային զինատեսակներ՝ ավելի մեծ հեռահարությամբ, քան ներկայումս տեղակայված են Եվրոպայի ցանկացած վայրում: