Մզկիթ՝ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու փոխարեն․ բռնազավթած Արցախում շարունաակվում է մշակութային ցեղասպանությունը։
2024 թվականի մայիսի 11-ին համացանցում արբանյակային լուսանկարներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։
Սուրբ Համբարձումը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Արխիվային այս տեսանյութով ներկայացնում ենք եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցին մզկիթի վերածելու մասին խոսակցություններն ու առաջարկները ադրբեջանական մամուլում տարածվում էին 2022 թվականի օգոստոսից։ Monuments az-ը նույնիսկ յութուբում հրապարակեց նախագծի առաջարկը։
2024 թվականի հուլիսի 22-ին MeidanTower-ը տելեգրամյան ալիքում լուսանկար տարածեց, նշելով, որ մզկիթի շինարարությունը շուտով կավարտվի։
2020 թվականից Արցախում ոչնչացված երեք եկեղեցու մասին է մեզ հայտնի՝ Մեխակավանի Սուրբ Աստվածածինը, Շուշիի Կանաչ ժամը (Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի) եւ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։