Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 25-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ վերջին զարգացումներին:
Ըստ հաղորդագրության Արմեն Գրիգորյանը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը: