Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։ Այս մասին «Ազատություն» ռադիկայանի փոխանցմամբ ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Երեւանը պատասխանել է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։
«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան», — նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ադրբեջանից խաղաղության պայամանգրի առաջարկների 10-րդ փաթեթի ուղարկման մասին Բաքուն հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ, որից հետո այն հաստատել էր նաեւ Երեւանը։
Սրան հաջորդել էր հուլիսի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Որի մեկնարկից հետո Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Բլինկենը հայտարարել է պայամանգրի կնքնման ուղությամբ առկա առաջընթացի մասին։