Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրել է հերթական պատերազմի նախապատրաստման մեջ։
Հայաստանի զինված ուժեին ադրբեջանական կողմը մեղադրել է իբր հուլիսի 21-ին Քելբաջարի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծման, եւ հուլիսի 25-ին սահմանագոտու հյուսիսային հատվածում անօդաչու թռչող սարքի կիրառմամբ սադրանքների դիմելու մեջ։
«ԱՄՆ-ի կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից այս երկրին մահաբեր զենքերով զինելը եւ Եվրոպական Միության կողմից նրան ռազմական օգնություն տրամադրելը Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնելու հարցում եւապացուցում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Հաջորդիվ ադրբեջանական կողմը Հայաստանին եւ, գերատեսչության բնութագրմամբ Երեւանի «հովանավորներին» կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում հերթական պատերազմական օջախը ստեղծելու քայլերից։
«Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ «իր հովանավորներին» վրա։