ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, հայտնել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Քամալա Հարիսին աջակցելու մասին։
«Շաբաթվա սկզբին Միշելը եւ ես զանգահարեցինք մեր ընկերոջը՝ Քամալա Հարիսին: Մենք նրան հայտնեցինք ենք մեր կարծիքը, որ նա կարող է հիանալի նախագահ լինել Միացյալ Նահանգների համար, եւ մենք լիովին աջակցում ենք նրան։ Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նա [Հարիսը] հաղթի նոյեմբերին»,-X-ի էջում գրել է Օբաման։
Աջակցության մասին X-ում առանձին գրառում կատարել է նաեւ Միշել Օբաման։
«Բարաքը եւ ես այնքան ոգեւորված ենք աջակցելու նրան որպես դեմոկրատ թեկնածուի իր դրական վերաբերմունքի, հումորի զգացման եւ ողջ երկրի մարդկանց լույս ու հույս բերելու կարողության համար: Մենք քեզ կաջակցենք Քմալա»,-ասվում է գրառման մեջ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի ներկայիս նախագահ Ջո Բայդենը, սակայն հանրապետական Դոնալդ Թրամփի հետ հունիսյան բանավեճում նրա ելույթից հետո դեմոկրատները սկսեցին ավելի ու ավելի հաճախ կոչ անել ներկայիս պետության ղեկավարին հրաժարվել պայքարից:
Հուլիսի 21-ին նա որոշեց դուրս գալ ընտրապայքարից եւ պաշտպանեց փոխնախագահ Հարիսի թեկնածությունը։
Դեմոկրատական կուսակցությունը Չիկագոյում օգոստոսի 19-ից 22-ը (Իլինոյս նահանգ) կայանալիք համագումարում պաշտոնապես կհայտարարի իր նախագահի թեկնածուի անունը: