Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարների խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը, այլ մանրամասներ չհայտնելով։
Թուրքական TRT Haber-ը հղում կատարելով դիվանագիտական աղբյուրից ստացված տեղեկությանը հայտնում է, որ քննարկման թեմաները վերաբերվել են երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։
Բացի այս Լավրովն ու Ֆիդանը քննարկել են նաեւ Ուկրաինայում ընթացող պատերազմը, Գազայի շուրջ զարգացումները, Սիրիայում տիրող իրադրությունը եւ տարածաշրջանային այլ հարցեր։