Արտերկրում գործող որոշ ուժերի նյարդայնացնում է այն փաստը, որ Վրաստանը դեռեւս չի բացել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման «երկրորդ ճակատը»։ Այս մասին լրագրողներին հետ զրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ուղղակի ջանքեր գործադրվեցին, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։ Մենք դա թույլ չենք տվել, դրա համար էլ որոշ ուժեր են նյարդայնացած են, բայց մենք պետք է մինչեւ վերջ պահպանենք մեր ազգային շահերը»,-ասել է Կոբախիձեն։
Հուլիսի 24-ին Վրաստանի վարչապետը զգուշացումներ էր հնչեցրել, թե իր երկիրը մի քանի օրվա ընթացքում կվերածվի Ռուսաստանի հետ ռազմական առճակատման երկրորդ ճակատի, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
«Եթե տեսականորեն պատկերացնեք հավաքական Ազգային շարժման իշխանության գալը (ինկատի ունի ընդդիմությանը), օրինակ, մինչեւ նոյեմբեր, ընտրություններից հետո, ես ձեզ երաշխավորում եմ, որ ոչ թե երկու, երեք կամ չորս ամսից, այլ մի քանի օրից Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ։ Ես դա երաշխավորում եմ իմ ունեցած տեղեկատվության հիման վրա»,-վրացական «Rustavi 2»-ի եթերում ասել էր վարչապետը։