Հայաստանի պաշտպանաության նախարարությունը հերքում ադրբեջանական կողմի քիչ առաջ տարածած այն հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին, Հայաստանի զինված ուժերին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր տարածած հայտարարության մեջ պնդում էր, որ հայկական զինված ուժերի կվադրակոպտերը հետախուզական թռիչքներ էր իրականացնել ադրբեջանական բանակի Լաչինի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ համապատասխան ստորաբաժանումները հատուկ տեխնիկական միջոցներով կարողացել են որսալ ԱԹՍ-ն եւ հեռացրել տարածքից։