Ֆրանսիան ներգրավված է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնման ծրագրում։ Այս մասին X-ի էջում տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։
«Տաթևի վանքը հայկական մշակութային ժառանգության գոհարներից է և նշանավորում է երկրի ինքնությունը»,-ասվում է դեսպանի գրառման մեջ: