Թեհրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ Հայաստանը եւ Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների եւ ժողովուրդների առաջընթացի: