«Իրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» ոչ շահեկան է համարում է Հայաստանի համար»։ Այս մասին Mehr գործակալության փոխանցմամբ ասել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, եւ որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակվի ամուր կերպով՝ հիմնված հստակորեն սահմանված շահերի վրա եւ այլ մարդկանց քաղաքականությունից անկախ»,-ասել է Խամենեին։
Լրատվականի գործակալության փոխանցմամբ Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդը նաեւ նշել է, որ այլ երկրներին չպետք է թույլատրել, որպեսզի վերջիններս սահմանափակումներ մտցնեն հարեւան երկրների հետ հարաբերությունների մեջ։
Փաշինյանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ընդլայնվող հարաբերությունների համար եւ նախագահ Փեզեշքիանի հետ իր այսօր ավելի վաղ անցկացրած բանակցությունները որոկել կառուցողական եւ դրական։