Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը չի ակնկալում, որ իսրայելական բանակը կներխուժի երկրի տարածք, որպես պատասխան Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդ ալ-Շամս բնակավայրի գնդակոծություններին։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է շարժման ղեկավար շրջանակենրի աղբյուրը, ում անունը չի նշվում։
«Մենք չենք ակնկալում ցամաքային ներխուժում լիբանանյան տարածք, նույնիսկ սահմանափակ։ Սակայն, մենք գտնվում ենք բարձր [մարտական] պատրաստվածության վիճակում»,-ասել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ շարժումը լրջորեն է վերաբերվում Իսրայելի ղեկավարության սպառնալիքներին եւ վճռական է արձագանքել հրեական պետության կողմից ցանկացած հնարավոր հարձակման։ «Արձագանքման ձեւի եւ մասշտաբի» մասին որոշումը կկայացնի «Հեզբոլլահի» ղեկավարությունը։ Աղբյուրը նաեւ ընդգծել է, որ շարժման մարտիկները «կարող են հզոր հարվածներ հասցնել [իսրայելական] ռազմական օբյեկտներին Հայֆայում եւ Գոլանում, ինչպես նաեւ Ռամաթ Դեյվիդ [ավիաբազային]»։
Հուլիսի 27-ին Գոլանի Մաջդալ Շամս բնակավայրում, որտեղ հիմնակնում բնակվում են դրուզների լեռնային համայնքի ներկայացուցիչներ, 12 դեռահաս է զոհվել մարզահրապարակում հրթիռի ընկնելու հետեւանքով։ Իսրայելի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Լիբանանին եւ «Հեզբոլլահ» շարժմանը` խոստանալով կոշտ արձագանք: «Հեզբոլլահը» հերքում է միջադեպին իր մասնակցության մասին տեղեկությունները: