Մոսկվան Երեւանին եւ Բաքվին կոչ է անում լարվածությունից խուսափելու համար զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ ջանքերը կենտրոնացնել փոխընդունելի լուծումներ գտնելու վրա, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։
Այսպիսի հայտարարություն ճեպազրույցի ժամանակ կատարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
Նրա խոսքերով ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին։ Նրա խոսքերով նման ուղի կարող է հարթել միայն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների վերագործարկումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի մասին հարցին Նաստասինը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ եւ ներկարամյա դիմակայության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։
Նրա խոսքերով Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն եւ նախատեսում նաեւ սոցիալ-հումանիտար ոլորտներին առնչվող լուծումներ, ինչպես նաեւ երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջեւ։
Նաստասինը նշում է, որ այս դեպքում «խոսքը միայն փախստականների մասին չէ, այլեւ հուշակոթողների ավերումը թույլ չտալու»։