Իսրայելը վճռական է պատերազմում հաղթելու հարցում եւ չի ենթարկվի արտաքին եւ ներքին ճնշումներին։ Այս մասին ասվում է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի X-ի էջում կատարած գրառման մեջ։
«Մենք չենք տրվելու ճնշումներին։ Մենք վճռական ենք հաղթելու հարցում», ասվում է գրառման մեջ եւ դրան կից հրապարակել հատված հուլիսի 31-ին ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձից։
Դրանում Նեթանյահուն նշել էր, որ եթե Իսրայելը ենթարկվեր արտաքին եւ ներքին ճնշմանը, ապա նա «չէր ոչնչացնի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին եւ հազարավոր զինյալների», ինչպես նաեւ «չեր տիրի Ֆիլադելֆիայի միջանցքին [Գազա-Եգիպտոս սահմանին] եւ Ռաֆահի անցակետին», որի միջոցով, նրա խոսքով, ՀԱՄԱՍ շարժումը «կարող էր զինվել եւ վերախմբավորվել»։
Նաեւ նշենք, որ Ելույթը տեւել էր 5 րոպե եւ որեւէ հիշատակում չէր պարունակում նախօրեին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ Նեթանյահուն հաստատել էր, որ Բեյրութին երկուշաբթի հասցված հարվածի հետեւանքով սպանվել էր Լիբանանի շիայական «Հեզբոլլահ» շարժման հրամանատարենրից Ֆաուդ Շուկրան։
«Մենք ոչնչացրել ենք [«Հեզբոլլահի» առաջնորդ Հասան] Նասրալլայի աջ ձեռքին, ով անմիջականորեն պատասխանատու է երեխաների զանգվածային սպանությունների համար»,-նշել էր Նեթանյահուն՝ ինկատի ունենալով կիրակի օրը իսրայելական օկուպացիայի տակ գտնվող Գոլանի բարձունքներում բնակավայրերից մեկի հրթիռակոծությունը, որի հետեւանքով 12 երեխա էր զոհվել։