Բաքուն հայտնում է Հայաստանի հետ սահմանազատված հատվածում հայկական կողմի տեղադրած ականի պայթունի հետեւանքով մեկ սահմանապահի եւ երեք սակրավորի վիրավորվելու մասին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական սահմանային ծառայությունը եւ տարածքների ականազերծման գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Ղազախի շրջանի Կըզըլհաջիլի գյուղում, որը ադրբեջանական վերահսկողության ներքո էր անեցել 2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման մասին պայմանավորվածության հիման վրա, պայթել են հայկական կողմի տեղադրած ականները։
Նշվում է, որ վիրավորներից երկուսը ստացել են բեկորային, իսկ մյուս երկուսը թեթեւ վնասվածքներ։ Փաստի առթիվ դատախազությունը իրականացնում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցերով փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորած աշխատախմբերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա կատարված սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։
Բաքուն հաղորդեց, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրմլի եւ Կըզըլհաջիլի տարածքները վերադարձվել են Ադրբեջանին։