Միացյալ Նահանգները պատրաստվում է լրացուցիչ մարտական ինքնաթիռներ տեղակայել Մերձավոր Արեւելքում՝ հաշվի առնելով տարածաշրջանում սրվող հակամարտությունը, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:
Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ օդուժի լրացուցիչ ուժերի տեղափոխումը կապված է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման հետ։
NYT-ի աղբյուրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «անհրաժեշտ միջոցներ» է ձեռնարկում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իր ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար։ Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ամերիկյան քանի մարտական ինքնաթիռ լրացուցիչ կտեղափոխվի Մերձավոր Արեւելք։ Պենտագոնում այս հարցի շուրջ վերջնական քննարկումներ են ընթանում։