Թուրքիայի տեխնոլոգիաների եւ հաղորդակցության խորհուրդն օգոստոսի 2-ին արգելափակել է Instagram սոցիալական ցանց մուտքը երկրի տարածքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերատեսչության որոշումը։ Արգելափակման պատճառներն ու ժամկետները չեն նշվում։
Birgün թերթը գրում է, որ որոշումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ սոցցանցն արգելափակել էր Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության հետ կապված ցավակցությունները։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրետտին Ալթունը ավելի վաղ դատապարտել էր Instagram-ի գործողությունները՝ դրանք անվանելով գրաքննության փորձ։ «Մենք աջակցելու ենք մեր պաղեստինցի եղբայրներին եւ քույրերին ամեն հնարավոր դեպքում եւ յուրաքանչյուր հարթակում»,-X-ում գրել է Ալթունը։
Meta ընկերությունը, որին պատկանում է Instagram-ը, դեռ չի մեկնաբանել Թուրքիայում սոցիալական ցանցի արգելափակմանը։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում հուլիսի 31-ի գիշերը։ Սպանության պաղեստինյան շարժումը մեղադրում է Իսրայելին։