Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են առաջին ամերիկյան F-16 կործանիչները։ Ուկրաինայի նախագահը համապատասխան տեսանյութը հրապարակել է X-ի իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի եւ Նիդեռլանդների գործընկերներին կործանիչները մատակարարելու համար։ Նախագահը նաեւ նշել է, որ հպարտանում է ուկրաինացի օդաչուներով, ովքեր վերապատրաստվել են F-16-ի վրա եւ արդեն սկսել են դրանք օգտագործել մարտական նպատակներով։
«Ցանկանում եմ, որ մեր ռազմաօդային ուժերը, մեր բոլոր զինվորները զգան մեր մարտական ավիացիայայի ուկրաինացիների հպարտությունը եւ Ուկրաինային բերեն հենց այնպիսի մարտական արդյունքներ, որոնք կմոտեցնեն մեր հաղթանակին՝ մեր արդար խաղաղությանն Ուկրաինայի համար»,- գրել է Զելենսկին։
Ըստ The Economist-ի՝ Ուկրաինան մինչ այժմ ստացել է տասը F-16 կործանիչ, իսկ մինչեւ 2024 թվականի վերջ կմատակարարվի ամերիկյան արտադրության եւս 20 ինքնաթիռ։ Մնացած կործանիչները, որոնք Դանիան, Նիդեռլանդները եւ այլ երկրներ խոստացել էին մատակարարել Ուկրաինային, խմբաքանակով կժամանեն 2025 թվականին։