Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 31-ի առավոտյան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից եւ տարածաշրջնաում իրադրության կտրուկ լարվելուց հետո սա երրորդ հաղորդագրությունն է երկու նախարարների հեռախոսազրույցների մասին։ Գալանտի եւ Օսթինի հեռախոսազրույցների մասին հաղորդվել էին նաեւ հուլիսի 31-ին եւ օգոստոսի 2-ին։
«Պետքարտուղար Գալանտը քարտուղարին [Օսթինին] տեղեկացրել է տարածաշրջանում զարգացող անվտանգության իրավիճակի եւ Իսրայելի պաշտպանության բանակի պատրաստակամության մասին՝ Իրանի եւ իր արբանյակների կողմից բխող հնարավոր սպառնալիքներից: Նա խոսել է մի շարք սցենարների եւ [Իսրայելի] համապատասխան պաշտպանական ու հարձակողական կարողությունների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելցի նախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը աջակցության համար, որը Վաշինգտոնը ցուցաբերում է իր երկրին «սերտ ռազմական եւ ռազմավարական համագործակցության» շրջանակներում, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության համար «ԱՄՆ ռազմական հնարավորությունների ներկա եւ ապագա տեղակայման համար»։
«Նախարար Գալանտը նաեւ ընդգծել է ԱՄՆ ղեկավարության կարեւորությունը դաշնակիցների եւ գործընկերների կոալիցիայի ձեւավորման գործում՝ Իսրայելին եւ տարածաշրջանը տարբեր օդային հարձակումներից պաշտպանելու համար»,-ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի եւ Բեյրութում շիայական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թեւի հրամանատարներ Ֆուադ Շոկրի սպանությունից հետո։
Իրանը, ՀԱՄԱՍ-ը եւ Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին եւ հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հրեական պետության իշխանությունները չեն մեկնաբանում Հանիեի մահը, իսկ Շոկրի սպանությունը կոչվել է «պատասխան Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծությանը», ինչի արդյունքում 12 երեխա է զոհվել։ «Հեզբոլլաը» հերքել է իր կապը հրթիռային հարվածի հետ։