Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Ավելի վաղ Գուրգեն Արսենյանը հաստատել էր, որ Հայաստանում դիտարկում են իր թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում, եւ որ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Մոսկվա։
2024 թվականի հունիսի վերջին լուրեր տարածվեցին, որ Մոսկվան հաստատել է Արսենյանի ագրեմանը։