ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը եւ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը պաշտոնապես դարձել են նախագահի եւ փոխնախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուներ, այս մասին ըստ CNN-ի ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
«Ես այսօր կանգնած եմ ձեր առջեւ՝ հպարտությամբ հայտարարելու, որ այժմ պաշտոնապես ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն եմ։ Այսպիսով, հիմա մնք որոշակի աշխատանք ունենք անելու: Մենք պետք է գնանք համընդհանուր ընտրությունների եւ հաղթենք դրանում»,-հայտարարել է Հարիը երեքշաբթի Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն օգոստոսի 5-ին հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում Հարիսի թեկնածությունը կուսակցությունից առաջադրելու համար կողմ է քվեարկել դեմոկրատների 99%-ը։
Նա հանրահավաքի ժամանակ նաեւ հայտարարել էր, որ ավելի վաղ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին խնդրել է դառնալ փոխնախագահի թեկնածու՝ այսպիսով հաստատելով ավելի վաղ մամուլում շրջնառվող տեղեկությունները։
«Այն օրվանից, երբ հայտարարեցի իմ թեկնածությունը առաջադրելու մասին, սկսեցի փնտրել մի գործընկերոջ, ով կգներ կառուցել այդ պայծառ ապագան, մի առաջնորդի, ով կօգներ միավորել ժողովրդին եւ մեզ առաջ կմղեր, միջին խավի համար պայքարողի, հայրենասերի, ով ինչպես եւ ես, հավատում է Ամերիկայի արտասովոր հեռանակրներին»,-ասել է Հարիսը։